Այս օրերին ուշադրության պակաս չի զգում Սոֆի Մխեյանը: Երգչուհին տոնել է ծննդյան 31-րդ տարեդարձը` արժանանալով երկրպագուների եւ մտերիմների բազմաթիվ շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին: Իսկ երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցած երեկույթի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:
Սոֆի Մխեյանը նշել է ծննդյան տարեդարձը
Հոբելյարի փոխանցմամբ` տոնական մթնոլորտը սկսվել է դեռ կեսգիշերից. «Հեռախոսիս զանգերը չէին դադարում, նման վերաբերմունքից իսկապես երջանիկ էի զգում: Ծննդյանս երեկույթին էլ ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր ապահովեցին իմ բարձր տրամադրությունը»:
Խոսելով նվերներից` Սոֆին պատմել է, որ ոչ միայն իրեն, այլեւ հյուրերին մեծ անակնկալ է մատուցել դուդուկահար Կամո Սեյրանյանը.“Նա առաջին անգամ սաքսոֆոն է նվագել. դա պարզապես տեսնել ու լսել էր պետք, շատ հաճելի էր: Մյուս ընկերներս էլ, ինձ ճանաչելով, նվիրել են պետքական ու հաճելի նվերենր, նաեւ շատ ծաղիկներ, որոնք եւս շատ եմ սիրում»:
Կամո Սեյրանյանը, Սոֆի Մխեյանը եւ Հայկոն
Տոնական տորթի մոմերը փչելիս երգչուհին երազանք չի մտապահել. «Երազանք պահել էի կեսգիշերին, երբ մենարկեց ծննդյանս օրը, հուսամ` Աստծո կամոք այն այս տարի կկատարվի: Իսկ տորթի մոմերը ավելի շատ հրավառության տեսքով էին: Հաշվի առնելով ներկաների արձագանքները` տորթը շատ համեղ էր»:
Սոֆիի խոսքով` ծննդյան օրը չի հասցրել վերլուծել նախորդ տարին, փոխարենը միշտ է քննարկում անելիքներն ու դիտարկում արդեն արված քայլերը. «Միայն կարեւոր բան հասկացա` ես երջանիկ եմ, քանի որ շրջապատված եմ ինձ հարազատ ու սիրելի մարդկանցով, իմ շուրջը դրական մթնոլորտ է, որը ստեղծում եմ ես եւ ինձ հարազատ մարդիկ: Աստված յուրաքանչյուրի սրտով իրեն տալիս է: Պետք է ամեն տարիքդ վայելես, իսկ վատ երեւույթների մասին չեմ սիրում բարձրաձայնել: Փառք Աստծո, ամեն ինչ ունեմ ու ամեն բան լավ է»:
Անահիտ Սիմոնյանը, Նիկ Էգիբյանը, Սոֆի Մխեյանը եւ Աննա Թովմասյանը
Երգչուին տեղեկացրել է, որ տոնական մթնոլորտը շարունակվել է նաեւ ծննդյան տարեդարձի հաջորդ օրը.«Ապրիլի 9-ն էլ եղբորս` Գոռի ծննդյան օրն է: Ծնողներիս մի անգամ ասել եմ, որ իմ ծնունդից 4 տարի անց ինձ նվեր եք արել` լույս աշխարհ բերելով եղբորս»:
BRAVO.am-ը շնորհավորում է Սոֆի Մխեյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: