×


Սոֆյա Պողոսյան. “Կարծում էի` ճիշտ չի ընկալվի, բայց… ”

Շուրջ 2 ամիս է` հեռուստադիտողը “Շանթ”-ի եթերում հետեւում է “Ուրիշի հոգին” սերիալին, որտեղ Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ հանդես է գալիս բացասական դերով: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Եվայի կերպարն իր ընտրությունն է.“Դերասանի համար կարեւոր է նման փոփոխությունը: Մենք բնավորության համընկնող գրեթե ոչ մի գիծ չունենք, ինչն էլ գրավում է ինձ”:

Սոֆյա Պողոսյանը


Նրան հաճելիորեն զարմացրել են մտերիմների ու անծանոթների դրական արձագանքները.“Կարծում էի` ճիշտ չի ընկալվի, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում ինձ նման կերպարում: Հերոսուհուն հասկանալու եւ ճիշտ մարմնավորելու հարցում ինձ շատ է օգնում հոգեբանի մասնագիտությունս”:

Սոֆյա Պողոսյանը եւ Նարեկ Մակարյանը


Սոֆյային այս շրջանում այդքան էլ չի հետաքրքրում հաղորդավարի աշխատանքը, սակայն, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, դեմ չի լինի նկարահանվել նաեւ ֆիլմում. “Ինձ հոգեհարազատ է դերասանի աշխատանքը: Սիրով կհամաձայնեմ խաղալ գեղարվեստական ֆիլմում, եթե կերպարը հավանեմ եւ ժամանակի խնդիր չունենամ: Երկրից բացակայելու պատճառով ստիպված էի մերժել նման մի առաջարկ: Մանկուց երազել եմ պատմական որեւէ կերպար մարմնավորել”:

Նշենք, որ նա երկրորդական դեր ունի “Որոգայթ”-ում, իսկ առաջիկայում կնկարահանվի գեղարվեստական նոր ֆիլմում, որի մասին կխոսի ավելի ուշ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին