×


Ստեփան Ղամբարյան. “Ինչո՞ւ են փորձում վարկաբեկել Սոս Ջանիբեկյանին”

Սոս Ջանիբեկյանի “ֆեյսբուքյան” էջը հաճախ է թարմացվում նոր լուսնակարներով, որոնք հետո մի շարք լրատվամիջոցների համար դառնում են հրապարակման թեմա: Այս անգամ ստորեւ ներկայացված լուսանկարներն են մեծ աղմուկ բարձրացրել նրա անվան շուրջ, թե իբր դրանք կատարվել են Ադրբեջանում, որտեղ էլ այժմ գտնվում է դերասանը:

Սոս Ջանիբեկյանը


BRAVO.am-ին չհաջողվեց կապվել Սոսի հետ, քանի որ նա այժմ նկարահանման հրապարակում է, փոխարենը լուրը հերքեց նրա գործընկերներից դերասան Ստեփան Ղամբարյանը.“Այդպիսի բան չկա, Սոսն Ադրբեջանում չէ: Չեմ հասկանում, թե ինչու են այդպիսի բան գրել եւ ինչու են փորձում վարկաբեկել նրան: Նա Հայաստանի տարածքում է եւ զբաղված է ռուսական ֆիլմերից մեկում նկարահանումներով”:

Սոս Ջանիբեկյանի հրապարակած լուսանկարը


Դերասանի կարծիքով` շատերին շփոթմունքի մեջ է գցել “գեոլոկացիան”, որը ցույց է տալիս լուսանկարի տեղադրման պահին օգտատերի գտնվելու վայրը. “Հասարակ մի բան. երբ դուրս ես գալիս Գորիսից ու միացնում հեռախոսդ, ցույց է տալիս, թե Ադրբեջանում ես”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոս Ջանիբեկյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW