×


Ստեփան Ղամբարյան.“Նորածին աղջիկս Անիին է նման”

Այսօր` հոկտեմբերի 24-ին, դերասան Ստեփան Ղամբարյանը եւ Անի Ամիրյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը  ծնվել է “Շենգավիթ” բժշկական կենտրոնի ծննդատանը` 52 սմ հասակով եւ 3,5 կգ քաշով: Աղջկան անվանել են Մարտա:

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը ծնողներ են դարձել


Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը հայտնել է, որ փոքրիկին արդեն տեսել է, սակայն դեռ չի գրկել.“Հիվանդանոցում էի, ամեն ինչ լավ է, Անին իրեն լավ է զգում: Աղջկաս տեսա, ավելի շատ Անիին է նման”:

Անի Ամիրյանի եղբայրն էլ` Արտավազդ Ամիրյանը, մեզ հետ զրույցում նշել է, որ Մարտային դեռ չի տեսել.“Հիմա նրանց հանգիստ է պետք, բայց երեկոյան բոլորով կգնանք ծննդատուն:)”:

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը ծնողներ են դարձել


BRAVO.am-ը շնորհավորում է Ստեփան Ղամբարյանին եւ Անի Ամիրյանին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Անի Ամիրյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW