Սիրո տոնին ընդառաջ BRAVO.am-ը սիրո թեմայով «բլից» հարցեր է հղել հայ հայտնիներին, եւ այսօր ներկայացնում ենք հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանի պատասխանները: Պարզվում է՝ զույգի ամենահիշարժան հանդիպումը տեղի է ունեցել օվկիանոսի հակառակ կողմում:):
Վաչեն` կնոջ հետ
-Ձեր առաջին հանդիպումը:
-Ծանոթացել ենք երեկույթներից մեկի ժամանակ` Արմուշի շնորհիվ: Նա Գայանեին ճանաչում էր «Բազե»-ից եւ մեզ ծանոթացրեց:
-Ամենահիշարժան ժամադրությունը:
-Երկար ամիսներ «Skype»-ով եւ «Viber»-ով շփվելուց հետո ես կրկին գնացի Լոս Անջելես, ու մենք հանդիպեցինք:
-Ձեր միության ամենահիշարժան տարեթիվը:
-03.11.2013` մեր հարսանիքի օրը:
Վաչե Թովմասյանի եւ Գայանե Մանուկյանի հարսանիքին
-Անմոռանալի սիրո խոստովանությունը:
-Անմոռանալի սիրո խոստովանությունը լավ չեմ հիշում:):
- Վերջին անգամ ե՞րբ եք միմյանց սեր խոստովանել:
-Այսօր:
-Հաճա՞խ եք խոստովանում, որ սիրում եք:
-Գրեթե ամեն օր:):
Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը
-Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
-Լավագույնը հիմա դարձել է ձայնային հաղորդագրությունը, երբ միացնում է ու չգիտի՝ ինչ է լսելու:):
-Ո՞վ պետք է ավելի շատ սիրի` կի՞նը, թե՞ տղամարդը:
-Կարեւորը ներդաշնակությունն է: Ամեն զույգ ունի իր չափաբաժինը, մեր դեպքում հավասար է:
-Սիրո ձեր բանաձեւը:
-Սիրո բանաձեւ չկա: Բանաձեւ կարող է լինել առօրեական հարցերում, իսկ սերը զգայական հիմք ունեցող բան է:
-Ձեր սիրո երգը:
-Ջեկի Ուիլսոնի «To Be Loved»-ը:
-Սիրո տոներին դուք…
-Ինչպես մյուս օրերին. առանձնապես ոչինչ չենք անում:
-Լավագույն նվերը սիրո տոնին:
-Նվերը հասունանում է նախորդ ամսվա ընթացքում, երբ զգում ես, որ հենց դա նրան կուրախացնի:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վաչեի անձնական արխիվից եւ Կարեն Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: