×


Վարդան Հովսեփյանը` նշանածի հետ

Վարդան Հովսեփյան.«Սիրելիիս հետ` առանց ավելորդ աղմուկի»

Վարդան Հովսեփյանը BRAVO.am-ին պատմել է նախորդ տարի իր կյանքում տեղի ունեցած մեծ իրադարձության եւ այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի 2018 թվականից:

- Մարմնավորել եք տարբեր կերպարներ, եղե՞լ են այնպիսիք, որ մոտ են իրական կյանքին։

- Իրական կյանքում լինում են կրկնվող դեպքեր, իսկ պատճառներից մեկն այն է, որ կերպարները շատ են ու տարբեր, եւ, իհարկե, կարելի է գտնել նմանություններ, բայց լիովին նույնը չի հանդիպել դեռ։

- Դերասանի աշխատանքային խիտ գրաֆիկ` նկարահանումներ սերիալներում, ֆիլմերում, գովազդներում, գործունեություն, եւ այս ամենի հետ մեկտեղ` անձնական կյանք, սիրելի ու ապագա կին, հասցնո՞ւմ եք։):

- Իհարկե, հասցնում եմ, կարծում եմ` առանց դրա ստեղծագործելն անհնար կլինի:):  

Վարդան Հովսեփյանը եւ Կարինե Նուրիջանյանը


- 2017 թ.-ի ամենամեծ ձեռքբերումը:

-Ինձ համար իմ յուրաքանչյուր ձեռքբերումն է մեծ, բայց կառանձնացնեմ մի առանձնահատուկ արարողություն իմ կյանքում, որ տեղի ունեցավ հենց նախորդ տարի. կնքվեցի եւ դարձա իսկական հայ քրիստոնյա։

- Հաջողություններ, անհաջողություններ, ինչպե՞ս կամփոփեք նախորդ տարին։

- Տարին կամփոփեմ ինձ համար շատ կարեւոր վերոնշյալ արարողությամբ. դա իսկապես մեծ իրադարձություն էր իմ կյանքում։

- Ինչպե՞ս դիմավորեցիք 2018 թվականը:

- Ամանորը, ինչպես միշտ, այս անգամ եւս նշեցի ընտանքիս հետ։

- Ասում են, որ նոր տարին իր հետ բերում է նոր նպատակներ, ծրագրեր, ինչո՞ւ չէ, նաեւ նոր երազանքներ։ Ի՞նչ եք կարծում, այս տարին անձնական կյանքը լիովին դասավորելու համար հարմա՞ր կլինի, սպասե՞նք նորությունների։):

- Ոչինչ չեմ սիրում նախապես պլանավորել, ծրագրել, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, ինչպես կկամենա, այդկերպ կլինի, բայց ցանկանում եմ, որ 2018-ն իր հետ բերի խաղաղություն, ուզում եմ, որ պատերազմներ չլինեն, ուզում եմ, որ բոլորս հանգիստ ապրենք։

Վարդան Հովսեփյանը` մայրիկի եւ սիրելիի հետ


-Սիրում եք նվիրե՞լ, թե՞ ստանալ: Եթե նվիրել, ապա ո՞ւմ, եթե ստանալ, ապա ումի՞ց։):

-Սիրում եմ նվիրել, հատկապես սիրում եմ նվիրել մայրիկիս ու սիրելիիս։

- Դեպք, իրադարձություն, որը Ձեզ կհիշեցնի մանկության Ամանորը։

- Տպավորիչ է եղել կեսգիշերին ժամացույցի մեծ ու փոքր սլաքների հավասարումը, որով ազդարարվում է նոր տարին եւ, իհարկե, այն խորհրդավոր տոնածառի տակ պահված նվերը Ձմեռ պապիկից։):

-Տոնական օրերն անցկացնելու ինչպիսի՞ տարբերակ եք նախընտրում։

- Գերադասում եմ լինել սիրելիիս հետ` առանց ավելորդ աղմուկի, նաեւ ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս, քանի որ դրանով պահպանում ենք մեր հայկական ավանդույթներն ու արդեն սիրելի դարձած սովորությունները։):

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վարդան Հովսեփյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին