Վարդուհի Ալեքսանյանը մեզ հետ նախորդ զրույցում հայտնել էր, որ երկար սպասված մի նախագիծ ունի, որը նախատեսում է շուտով կյանքի կոչել: Եվ ահա, պարզվում է` պարուհի-հաղորդավարուհին մտերիմ ընկերուհու հետ հայաշատ Գլենդեյլ քաղաքում պարարվեստի դպրոց է հիմնել:
Վարդուհի Ալեքսանյանը
“Գաղափարը մշակել եւ իրականացրել եմ Դինա Ավետիսյանի հետ: Նպատակներից մեկը մանուկների համար մի հաստատություն հիմնել էր, որտեղ նրանք կխոսեն հայերեն, ձեռք կբերեն գեղեցիկ կեցվածք եւ ճկուն կազմվածք: Կրթական համակարգում հոգեբանական ուղղվածությունը, որի մասնագետն է Դինան, կարծում եմ, մեծ դեր եւ նշանակություն կունենա երեխաների դաստիարակչական հարցում”,-նշել է նա` հավելել.“Պարարվեստում 18 տարվա ձեռքբերումներից հետո, այո՛, վերջապես իրականանում է իմ վաղեմի երազանքը”:
Վարդուհի Ալեքսանյանը եւ Դինա Ավետիսյանը
“Պարի՛ր, թե կարող ես” նախագծի ժյուրիի կազմում հանդես գալուց հետո Վարդուհին մասնակցել է մրցույթի ամերիկյան տարբերակի նկարահանումներին, ծանոթացել պրոֆեսիոնալ մասնագետների եւ պարողների հետ.“Լոսանջելեսյան պարարվեստի դաշտն ինձ համար նոր հեռանկար է եւ, միեւնույն ժամանակ, մարտահրավեր”:
Մեր հարցին` մշտական բնակության կմնա ԱՄՆ-ում, թե ոչ, պարուհին դժվարացել է պատասխանել: Իսկ թե ինչպես է համատեղելու հաղորդավարի ու դասավանդման աշխատանքները, Վարդուհին նշել է, որ այն իր սիրելի երկրորդ մասնագիտությունն է, եւ կապը պահելու է թե՛ Հայաստանի, եւ թե՛ այնտեղի հեռուստաալիքների հետ:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդուհի Ալեքսանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: