×


Վարդուհին, Էմմին, Անդրեն, Դիանան եւ այլք աջակցում են «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծին

«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը, որի մասին BRAVO.am-ը պատմել է,  իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգներում: Բարեգործական նախագծի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել մարտարվեստով, ինքնադրսեւորվելու, ինչպես նաեւ հանրապետական ու միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն տալն է, իսկ կյանքի է կոչվել Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի(JKA) , ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության, Ամերիկյան դեսպանատան եւ “Ունիսոն” հասարակական կազմակերպության օգնությամբ։

«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի մեկնարկային միջոցառմանը


Գլենդել քաղաքում նախագծի մեկնարկային միջոցառումը սկսվել է ցուցադրական ելույթներով։ Մասնակիցներից Սեւակ Մխիթարյանն ու Հովհաննես Խզմալյանը նախագծի հեղինակ եւ մարզիչ Սեւակ Հակոբյանի հետ ներկայացել են կատա եւ կումիտե մարզաձեւերում: 

Նախագծի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար պատվոգրեր են ստացել պարուհի և հաղորավարուհի Վարդուհի Ալեքսանյանը եւ Գլենդելում կարատեի մարզիչներ Հովհաննես Վարդանյանը, Հարություն Չադրչյանը, Ցոլակ Պետրոսյանը։

«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի մեկնարկային միջոցառմանը


Հաշմանդամություն ունեցող կարատեիստներին ոգեւորելու էին եկել մի խումբ հայրենակիցներ, ինչպես նաեւ հայտնի երգիչ-երգչուհիներ, դերասաններ, ովքեր «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծի շրջանակում լուսանկարվել են մասնակիցների հետ եւ նկարները տեղադարել սոցիալական տարբեր ցանցերում՝ այդպես ավելի լսելի դարձնելով խնդիրը։  

Առաջիկայում նախատեսվում է ԱՄՆ-ում ստեղծել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված «Ակտիվացման ակումբ», որտեղ նրանք կզբաղվեն ոչ միայն այս մարտարվեստով, այլ նաեւ այլ մարզաձեւերով։

Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է Արթուր Օսիպյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW