Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների երեւանյան պրեմիերային:
«Կիլիկիա. Առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է, ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը:
Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ-ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին:
Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչեւ գրաֆիկական եւ անիմացիոն լուծումներ։
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ gov.am-ի


×
4,387






