“Վիա Գրա” խմբի կազմում հայտնի դարձած երգչուհի Վերա Բրեժնեւան, ինչպես պատմել ենք, նախորդ տարի բաժանվեց իր երկրորդ ամուսնուց` բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանից: “Maxim” ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կինն ամուսնալուծությունից հետո միայնակ մնալու ժամանակ չի ունեցել:):
Վերա Բրեժնեւան
Այս տարեսկզբին լրատվամիջոցներում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ 31-ամյա գեղեցկուհին համբուրվում է “Սերը մեծ քաղաքում” ֆիլմի ռեժիսոր Մարյուս Վայսբերգի հետ, իսկ այսօր արդեն երկու դստեր մայր Վերան նշում է, որ ընտանիք կազմելու եւ կրկին մայրանալու ցանկություն ունի:
Վերա Բրեժնեւան ու Մարյուս Վայսբերգը
“Ինձ համար ամենից կարեւորը տղամարդու եւ կնոջ կազմած միասնությունն է: Դրա բացակայության պատճառով նախորդ տարի շատ էին պահերը, երբ նույնիսկ չէի կարողանում ժպտալ: Իսկ այժմ վայելում եմ ներդաշնակությունը”,-նշել է Վերա Բրեժնեւան` հավելելով, որ սիրելիին նվիրված բանաստեղծություններ է գրում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru


×
7,783






