Հանրահայտ Դեւիդ Բեքհեմի ոչ պակաս աստղային կնոջ համար արվեստներից կարեւորագույնը շարունակում է մնալ, իհարկե, նորաձեւությունը: 38-ամյա Վիկտորիային դուր է գալիս ոչ միայն նոր հավաքածուներ ստեղծել, որոնք կրում են Հոլիվուդի ոճայինները եւ ոչ միայն, այլ նաեւ հանդես գալ որպես մոդել:
Վիկտորիա Բեքհեմը
Չորս երեխայի մայրիկի կազմվածքը չի զիջում անգամ շատ ավելի երիտասարդ մոդելների արտաքին տվյալներին: Վիկտորիան իր բարեմասնություններն այս անգամ աշխարհին ի ցույց է դնում “Marie Claire”-ի շնորհիվ, իհարկե, զարդարելով նաեւ այս ամսագրի շապիկը:
Վիկտորիա Բեքհեմը` "Marie Claire" ամսագրի շապիկին
Բրոնզե փայլող մաշկ, մետաքսանման վարսեր, գեղեցիկ սանրվածք, մարմինն ընդգծող զգեստ եւ, ուշադրություն, թեթեւ ժպիտ: Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, թե Վիկտորիային ոգեշնչել է Մոնա Լիզան:): Ամսագրի համար արված ամբողջական ֆոտոշարքը կհրապարակվի առաջիկայում:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: