Կովբոյական գլխարկներ, կաշվե աքսեսուարներ, ձիավարություն եւ ներքնազգեստով գեղեցիկ մոդելներ` Victoria’s Secret-ի հրեշտակներն անցած շաբաթ «գրավել» էին Կոլորադո նահանգի Ասպեն դահուկային հանգստավայրը:
Victoria’s Secret-ի հրեշտակները
Վայրի արեւմուտքի մոտիվներով նոր գովազդային արշավը ներկայացնում է բրենդի նոր հավաքածուն:
Victoria's Secret Holiday 2017-ի ֆոտո եւ վիդեո նկարահանումներին մասնակցել է 13 «հրեշտակ», այդ թվում՝ Ալեսսանդրա Ամբրոսիոն, Սարա Սամպայոն, Քենդիս Սվեյնփոլը եւ Ստելա Մաքսվելը: Ետնաբեմում աշխատել է 100-ից ավելի մարդ:
Victoria’s Secret-ի հրեշտակները
Գովազդային արշավը նկարահանել է հայտնի ռեժիսոր Մայքլ Բեյը:
Նկարահանումների համար $80 հազարով վարձակալվել է ռանչո:
BRAVO.am


×
38,637






