Տաթեւ Հովակիմյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Մի երկրաշարժի պատմություն» գեղարվեստական ֆիլմում, նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է: Դերասանուհին BRAVO.am-ին տրամադրել է իր պորտֆոլիոյի համար արված նոր լուսանկարները, նաեւ պատմել ներկայիս զբաղվածության մասին:
Տաթեւ Հովակիմյանը
«Իմ մասնագիտության մի մասն է լուսանկարվելը։ Առաջին անգամ էի համագործակցում Արվինի հետ, բայց վստահ ոչ վերջին, որովհետեւ շատ հաճելի մթնոլորտ էր տաղավարում։ Կերպարային ոչինչ չէինք մտածել, նկարներն արված են իմ բնությանը մոտ, տաթեւային, ինչպիսին կամ»,-նշել է նա:
Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ Մոսկվայում մասնակցել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումներին, որոնք շարունակվում են արդեն Գյումրիում.«Տպավորություններիս մասին կխոսեմ ավարտին: Հիմա նախընտրում եմ լռել, ինձ դա օգնում է, բայց սա այն լռությունն է, որ լի է գեղեցիկ զգացմունքներով եւ խոսուն է»։
Տաթեւ Հովակիմյանը
Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորող Տաթեւը նշել է, որ նախընտրում է քիչ խոսել ու շատ զգալ հերոսուհուն.«1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետը տարբեր հետեւանքներ է ունենում նաեւ իմ հերոսուհու կյանքում. մի քանի վայրկյանում փոխվում է նրա ճակատագիրը»:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս նա հետեւյալն է ասել.«Այս ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարվա դեկտեմբերին։ Սրանից անմիջապես հետո աշխատելու եմ իմ շատ սիրելի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, բայց այդ մասին ավելի ուշ կխոսեմ։ Դեռ զբաղվածությունս այս ֆիլմում է եւ թատրոնում»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: