Ամռանը տեղեկացրել էինք, որ Տաթեւ Սարգսյանը պատրաստվում է սեպտեմբերին ամուսնանալ, սակայն սպասված հարսանիքն այդպես էլ չի կայացել: BRAVO.am-ը զրուցել է այս շրջանում Մոսկվայում գտնվող Տաթեւի հետ` պարզելու` արդյոք հարսանիքը չեղյալ է հայտարարվել, թե ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է:
Տաթեւ Սարգսյանի նշանադրությանը
«Շարունակում ենք միասին լինել եւ փորձել հասնել մեր նպատակին` ընտանիք կազմել: Պարզապես պլաններն են փոխվել. փոքրիկ խոչընդոտներ են առաջացել, որոնք անսպասելի էին, բայց ոչ սարսափելի: Հետեւաբար, տխրելու պատճառ չունեմ»,-ասել է նա:
Հունիսին նշանադրված սերիալային դերասանուհու խոսքով` նախատեսում են պսակադրվել Երուսաղեմում.«Հնարավոր է` Երեւանում էլ ամենամտերիմներով ուրախանանք: Ամեն բան իր ժամանակն ունի, եթե այսպես ստացվեց, ուրեմն Աստծո կամքն էր: Հարսի զգեստ անպայման կհագնեմ: Ճիշտ է` չգիտեմ հարսանիքի օրն ու ժամը, բայց կարեւորը` չունեմ հարցականներ եւ բազմակետեր: Անկախ ամեն ինչից, ամեն բան հստակ է եւ գեղեցիկ, ժպտում եմ վաղվա օրվան ու սիրելիիս»:
Տաթեւ Սարգսյանի նշանադրությանը
Տաթեւն անկեղծացել է ու նշել, որ այս ամիսների ընթացքում կարեւոր մի քանի բան է հասկացել.«Իրականում գլուխը կորցնելու բաղադրատոմս է այն, որ իմ տղամարդը պարկեշտ է, հոգատար ու բարի: Հենց այս ամենն էլ ապահովելու են տանս տաք եղանակը, իսկ ինձ մնում է նոր նպատակներ հուսալ, քանի որ ամենակարեւոր փուլն անցած է, կեսս միավորված է»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Տաթեւի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: