×


Տեսահոլովակի հերոսուհին փորձել է հունից հանել Արամեին:)

Արամեն տարին ավարտում է բուռն աշխատանքով, որի արդյունքը, սակայն, կերեւա հաջորդ տարի միայն: Վերջին մեկ ամսվա ընթացքում երգիչը երկու տեսահոլովակ է նկարահանել: Առաջինի մասին արդեն պատմել ենք, այսօր էլ ներկայացնում ենք լուսանկարներ երկրորդի նկարահանման ընթացքից:

«Գնալ-գալով» նախնական անվանմամբ նոր երգը հեղինակային է. խոսքերն ու երաժշտությունն Արամեն է գրել, իսկ գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը: Երգչի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանի խոսքով` պարային հոլովակ են նկարահանել, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է, ոճաբանը` Արամ Նիկոլյանը:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


24 ժամ տեւած նկարահանումներին մասնակցել են տարբեր խմբերում հանդես եկող պարողներ, որոնք միավորվել են հատուկ այս նախագծի համար: Արամեն էլ շուրջ մեկ ամիս պարի դասընթացների է հաճախել:

Արամ Նիկոլյանը, Սյոմա Կոդաբաշյանը, Արեն Բայադյանը եւ Արամեն


Հումորային սյուժեով տեսահոլովակի հերոսուհին եւս պարուհի է` Էլենը: Երգչի մենեջերի փոխանցմամբ` քասթինգը ռեժիսորն է կատարել.«Ներկայացվում է ընտանեկան հումորային իրավիճակ: Հերոսուհին մի աղջիկ է, ով հունից հանում է Արամեին»,-պատմել է Սյոման:

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հունվարի 15-ին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW