×


Տիգրան Մնացականյանը կրկին հայր կդառնա

Շուտով կծնվի Տիգրան Մնացականյանի եւ Լիանա Առաքելյանի երկրորդ երեխան: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ 13 տարի անց կրկին ծնողներ դառնալու լուրն իրենց անակնկալի է բերել.«Այնպիսի զգացողություն ունեցա, կարծես առաջին անգամ պետք է հայր դառնամ: Թեեւ չէինք պլանավորել, բայց ցանկությունը մեծ էր»:

Տիգրան Մնացականյանը` կնոջ հետ


Զույգի առաջնեկը` Ռոբերտը, քույր կունենա.«Հուսամ` հետազոտության արդյունքը ճիշտ կլինի, եւ ինչպես ժողովրդական խոսքն է ասում, տանը ջուր բերող կունենանք:): Կարծում եմ` աղջիկներին այլ կերպ են սիրում. նրանք տան տիկնիկներն են»:

Աղջնակին կանվանակոչեն Արինա.«Տղաս սկզբնական շրջանում ասում էր, որ եղբայր է ուզում, բայց այժմ ուրախ է, որ քույր կունենա: Նրա հետ խոսելիս անունով է դիմում:)»,-ասել է Տիգրանը:

Տիգրան Մնացականյանը` որդու հետ


Դերասանի հետ խոսել ենք նաեւ աշխատանքի եւ առաջիկա նորությունների մասին.«Այս շրջանում հանգստանում եմ եւ հանդիսություններ վարում: Մի քանի առաջարկ ունեմ ինչպես թատրոնից, այնպես էլ հեռուստատեսությունից, բայց մի փոքր դադար կառնեմ, նոր միայն կընդունեմ դրանք: Շատ եմ ուզում չար ու տարբերվող կերպարով հանդես գալ եւ չկրկնել նախորդ բարի դերերս»: 

Տիգրան Մնացականյանը տեղեկացրել է, որ վերջերս նկարահանվել է երկու գեղարվեստական ֆիլում, որոնցից մեկը կոչվում է «Խելագարության սահմանին», կարճամետրաժ, փառատոնային ֆիլմ է, իսկ երկրորդը Մհեր Մկրտչյանի «Սահման» ֆիլմն է, որը շուտով կներկայացվի հանդիսատեսին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Մնացականյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW