×


“Տղամարդկանց” դերը “Էներգետիկների շենքի” ճանաչման հարցում կներկայացնի “Երեւան. XX դար”-ը

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: Նոյեմբերի 11-ին, ժամը 21:30-ին բաց մի թողեք “Էներգետիկների շենքի” մասին հաղորդումը:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


Մոսկովյան 31 հասցեում կառուցված այս շենքը միշտ էլ համարվում էր Երեւանի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: Սակայն “Տղամարդիկ” ֆիլմի նկարահանումից հետո շենքը սկսեց ապրել նոր կյանքով. այն ճանաչեցին ողջ Խորհրդային Միությունում:

Ընդհանուր առմամբ, “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Առաջին հաղորդումները նվիրված էին “Էրեբունի-Երեւան” շատրվաններին, “Կոզիրյոկ” սրճարանին, “Կասկադ”-ին,  “Կարապի լճին” եւ Մանկական երկաթուղուն:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ:

BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին