BRAVO.am-ը պատմել էր, որ հայկական «աստղաբույլը» պատրաստվում է մասնակցել Փարիզում կայանալիք հայ-եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության: Եվ ահա, մարտի 26-ին «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում նրանք ելույթ են ունեցել եվրոպաբնակ հայրենակիցների եւ այլազգիների առջեւ՝ ստանալով նաեւ մրցանակներ:
Քրիստինե Պեպելյանը եւ Հարութ Փամբուկչյանը
Ֆրանսիայի մայրաքաղաքում առաջին անգամ իրականացված միջոցառմանը ներկա են եղել հայկական երաժշտարվեստի ճանաչված եւ սիրված դեմքեր, որոնց թվում՝ Ռոզի Արմենը, Ջիվան Գասպարյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Սոֆի Դեւոյանը, Քրիստինե Պեպելյանը եւ այլք: Երեկոն վարել են Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Հրաչյա Հարությունյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Ավետ Բարսեղյանը:
«Armenian Europe Music Awards»-ի կազմակերպիչները՝ «Anna Karolina Production»-ը եւ «Chahbazian Groupe»-ը, մրցանակ են հանձնել 25 անվանակարգում: Ստորեւ ներկայացնում ենք հաղթողների ցանկն եւ մրցանակաբաշխության ֆոտոշարքը:
Ռոզի Արմենը
«Նոստալգիա» -Արաքսյա Վարդերեսյան
«Հայ-ֆրանսիական եղբայրության խորհրդանիշ» - Շառլ Ազնավուր
«Լավագույն հայ-ֆրանսիական կոմպոզիտոր» - Մարինե Գյուլումյան
«Հայ երգի լեգենդ» - Հարութ Փամբուկչյան
«Հայ մշակույթի լեգենդ» - Ջիվան Գասպարյան
«Տարվա լավագույն երգչուհի» - Սիրուշո
«Տարվա լավագույն երգիչ» - Էրիկ
«Տարվա լավագույն զուգերգ» - Հռիփսիմե Հակոբյան եւ Մարտին Մկրտչյան
«Տարվա լավագույն երաժշտական համագործակցություն»- Արամ MP3 եւ Իվետա Մուկուչյան, «Դաշտերով»
Ջիվան Գասպարյանը եւ Մարինե Գյուլումյանը
«Հայ պարարվեստի դիցուհի» - Սոֆի Դեւոյան
«Փոփի ապագա» - Անգելինա Գասպարյան
«Տարվա լավագույն փոփ-ռոք երգչուհի» - Սոնա
«Բոլոր ժամանակների լավագույն երգիչ» - Թաթա Սիմոնյան
«Տարվա լավագույն սաունդթրեք» - «Կյանք ու կռիվ», Արթուր Գրիգորյան
«Տարվա լավագույն լիրիկական երգչուհի» - Քրիստինե Պեպելյան
«Տարվա լավագույն երաժշտական նախագիծ» - «Բենեֆիս», ռեժ.` Արթուր Մանուկյան
«Լավագույն ալտերնատիվ երգիչ» - Ռոլանդ Գասպարյան
«Ֆրանսիայում լավագույն պարային համույթ» - «Արարատ»
«Ֆրանսիայում լավագույն ռադիոկայան» - ԱՅԲ
Ավետ Բարսեղյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
«Տարվա լավագույն ալբոմ» - «Արմատ», Սիրուշո
«Հայ-ֆրանսիական երգչուհի» - Ռոզի Արմեն
«Հայ նորաձեւության խորհրդանիշ» - Լիլիթ Մարգարյան
«Տարվա լավագույն տեսահոլովակ» - Արամ MP3, «Դե, ասա», ռեժ.՝ Արամայիս Հայրապետյան
«Միջազգային տաղանդ» - Րաֆֆի Արտո
«Հայ փոփի դիվա» - Իվետա Մուկուչյան
BRAVO.am
Լուսանկարները` Սիրեկան Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: