Արեւիկ Ալավերդյանը հոկտեմբերի 31-ին Երեւանում նշեց ծննդյան տարեդարձը եւ շտապեց Փարիզ, որտեղ բնակվում է ամուսնու հետ՝ սպասելու առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա, ուրախ ենք հայտնել, որ երգչուհու երեխան այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ծնվել է:
Արեւիկ Ալավերդյանն՝ ամուսնու հետ
Արեւիկն ամուսնուն արու զավակ է պարգեւել: BRAVO.am-ի հետ զրույցում նրա քույրը` երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, ասել է, որ ուրախալի լուրն իրենց հայտնել է երջանիկ հայրիկը.«Բոլորս շատ ուրախ ենք եւ ոգեւորված: Սպասում ենք` երբ ենք խոսելու նորաթուխ մայրիկի հետ»:
Արեւիկ Ալավերդյանը
BRAVO.am-ը բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:):
BRAVO.am
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի


×
11,122





