Լոս Անջելեսում երեկ տեղի է ունեցել “Teen Choice Awards 2013” մրցանակաբաշխությունը, որի աստղային հաղթողներին քվեարկության միջոցով ընտրում են թինեյջերները:):
Սելենա Գոմեսը
Ամենամյա միջոցառումն, իհարկե, այս անգամ էլ չի անցել առանց դեռահասների սիրելի երգչուհի Սելենա Գոմեսի մասնակցության, որին շնորհվել է “Տարվա լավագույն երգչուհի” տիտղոսը: Երեկոյի հյուրերի թվում են եղել նաեւ Իեն Սոմերհոլդերը, Քլոե Մորեցը, Լեա Միշելը եւ նոր սերնդի հայտնի այլ ներկայացուցիչներ:
Լեա Միշելը
Կոմեդիայի ժանրի հեռուստասերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Լեա Միշելը: Նա մրցանակը նվիրել է իր սիրելիի` վաղաժամ մահացած դերասան Քորի Մոնթեյթի հիշատակին.“Նա յուրահատուկ էր ինչպես ինձ, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Իր կարճատեւ կյանքի ընթացքում հուզեց մեզ եւ միշտ կապրի մեր սրտերում”:
Էշթոն Քաթչերը
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիրների ոչ ամբողջական ցուցակը.
“Լավագույն դրամա” – “Լավ է լինել սուսիկ-փուսիկ”
“Լավագույն դրամատիկ դերասան” – Լոգան Լերման
“Լավագույն կոմեդիա” – “Կատարյալ ձայն”
“Կոմեդիայի ժանրի լավագույն դերասան” – Սկայլար Էսթին
“Կոմեդիայի ժանրի լավագույն դերասանուհի” - Ռեբել Ուիլսոն
“Լավագույն դրամատիկ սերիալ” – “Սիրելի խաբեբաները”
“Կոմեդիայի ժանրի լավագույն սերիալ” – “Երգչախումբ”
“Կոմեդիայի ժանրի լավագույն դերասան” - Ջիմ Փարսոնս
“Կոմեդիայի ժանրի լավագույն դերասանուհի” – Լեա Միշել
“Լավագույն երգչուհի” – Սելենա Գոմես
“Քանթրի ոճի լավագույն երգչուհի” - Թեյլոր Սվիֆթ
“Լավագույն ռոք բենդ” – “Paramore”
“Լավագույն մարզիկ” – Դեւիդ Բեքհեմ
“Լավագույն սոցիալական կայք” – Թվիթեր
“Թվիթերի լավագույն օգտատեր” – Ջասթին Բիբեր
“Լավագույն ռոմանտիկ դերասան” – Ռոբերտ Փեթինսոն
“Լավագույն ռոմանտիկ դերասանուհի” – Քրիստեն Ստյուարտ
“Լավագույն խումբ” – “One Direction”
“R&B ոճի լավագույն երաժիշտ” – Բրունո Մարս
“Երաժշտական առաջընթաց” – Էդ Շիրան
“Ամենաոճային աստղ” – Մայլի Սայրուս
“Ամառային ֆիլմի լավագույն դերասանուհի” – Սանդրա Բալոք
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: