×


Փոփոխություններ Շուշան Երիցյանի կյանքում

Շուշան Երիցյանը շուտով «Կենտրոն TV»-ի եթերում նոր հեռուստաշոու կվարի, հանուն որի համաձայնել է ոճափոխություն կատարել: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ լրջորեն է պատրաստվում իր նոր աշխատանքին, որը պահանջում է գեղեցիկ կազմվածք եւ ինքնատիպ տեսք:

Շուշան Երիցյանը


«Վերջին մի քանի ամսվա ընթացքում պարբերաբար մարզասրահ եմ հաճախել եւ սպորտով զբաղվել, բացի այդ, փոխել եմ մազերիս գույնը եւ իմ արտաքինում այլ փոփոխություններ արել»,-պատմել է Շուշանը:

Նա տեղեկացրել է, որ նոր նախագիծը վերաբերում է մոդելային ոլորտին. «Որոշեցինք ստեղծել մոդելինգի զարգացմանն ուղղված հաղորդաշար, որը հնարավորություն կտա մոդելային արտաքինով 18 տարեկանից բարձր աղջիկներին առաջին պրոֆեսիոնալ քայլերն անել ասպարեզում: Կլինի քասթինգ, կընտրվեն լավագույնները, որոնք էլ կանցնեն ողջ ճանապարհը` սովորելով պոդիումով քայլելու կանոնները եւ ոչ միայն: Ամեն շաբաթ նրանցից մեկը քվեարկության արդյունքում դուրս կմնա, իսկ նախագծի ավարտին կունենանք հաղթող եւ երկրորդ, երրորդ մրցանակակիրներ: Ժյուրիի կազմում են արվեստի ներկայացուցիչներ, լուսանկարիչներ, դիզայներներ»:

Շուշան Երիցյանը


Շուշանի խոսքով` սա հարթակ է մոդելի կարիերա սկսելու, այս կամ այն առաջատար  ընկերությունից առաջարկ ստանալու, ինչպես նաեւ հեռուստադեմք դառնալու. «Կոչ եմ անում բոլոր աղջիկներին, ովքեր երազել են հանդես գալ որպես մոդել, սակայն համապատասխան հարթակ չեն գտել, մասնակցել մեր նախագծին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շուշան Երիցյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW