×


Քարդաշյանը, Շեյքը, Լոհանը, Թերոնն ու մյուսները հյուրընկալվել են Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամեն տարի Սպիտակ տան թղթակիցների համար ընթրիք է կազմակերպում, վերջիններս էլ իրենց հերթին ճաշկերույթին հրավիրում են հոլիվուդյան աստղերի: Այս տարի Սպիտակ տանը հյուրընկալվել են հանրահայտ այնպիսի դերասաններ, մոդելներ ու կատարողներ, ինչպիսիք են Քեւին Սփեյսին, Ռիզ Ուիզերսփունը, Իրինա Շեյքը, Էլ Մաքֆերսոնը, Ջորջ Քլունին, Ալիշա Քիզն ու այլք: Երեկույթին ներկա են եղել նաեւ սկանդալային Քիմ Քարդաշյանն ու Լինդսի Լոհանը:

Քիմ Քարդաշյանը


Հյուրերը միջոցառմանը ժամանել են առանց ուշացման, ողջունել միմյանց՝ մինչ պաշտոնական մասի մեկնարկը: Ընթրիքի գլխավոր հերոսներին՝ Բարաք եւ Միշել Օբամաներին, եւս դիմավորել են հավուր պատշաճի:):

“Հավաքվել ենք շատ կարեւոր մի օր. ուղիղ մեկ տարի առաջ այս օրը պատժվեց աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը’’,- նշել է Բարաք Օբաման՝  նկատի ունենալով Ուսամա բեն Լադենին:

Դերասանուհի Շարլիզ Թերոնը


“White House Correspondents' Dinner”-ին հյուրերը ճաշակել են համեղ ուտեստներ, շամպայն են ըմպել, եւ, իհարկե, ցուցադրել են իրենց շքեղ զգեստները: Առաջարկում ենք դիտել ընթրիքին ներկա հյուրերի լուսանկարներն ու մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը:  


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW