Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը նոր գրառումներ է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում՝ հրապարակելով նաեւ հայրիկի՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ մանկության լուսանկարներից ու ամուսնու եւ երեխաների լուսանկարները:
Քիմ Քարդաշյանը
Ռեփեր Քանյե Ուեսթի լուսանկարները Նորթի եւ փոքրիկ Սեինթի հետ ուղեկցվում են ռեալիթի շոուների աստղի այս խոսքերով.«Շնորհակալ եմ մեր երեխաների համար այդքան լավ հայր լինելու համար»:
Քանյե Ուեսթը՝ որդու հետ
Քիմը երջանկահիշատակ Ռոբերտ Քարդաշյանին ուղղված գրառման մեջ էլ նշել է՝ երջանիկ է, որ նման հայր է ունեցել.«Հիշում եմ, մահանալուցդ առաջ ես քեզ շնորհակալություն հայտնեցի այն ամենի համար, ինչ սովորեցրել ես ինձ, եւ խոստացա իմ երեխաներին դաստիարակել քո օրինակով: Ես պահում եմ խոստումս, հայրիկ: Շնորհակալ եմ լավագույնը լինելու համար»:
Քիմ Քարդաշյանը՝ հայրիկի հետ
BRAVO.am


×
10,180






