Քիմ Քարդաշյանն այսօր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ քրոջ` Քլոեի հետ այցելել է Գյումրի, որտեղ եւս նկարահանումներ են իրականացվել “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի համար:
Քարդաշյանները եւ Քանյե Ուեսթն այցելել են Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցի
Հանրահայտ հյուրերը նախ այցելել են Սուրբ Յոթ վերք եկեղեցի, այնուհետեւ ուղեւորվել են չբնակեցված մի տուն, որտեղ նախկինում ապրել է Քարտաշյան ազգանունով ընտանիք:
Քիմ Քարդաշյանը` դստեր հետ` Գյումրիում
Գյումրի այցի ընթացքում Քիմ Քարդաշյանի վերարկուին ամրացված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի տեսքով երկու կրծքանշան:
Քիմ Քարդաշյանը` Գյումրիում
Հիշեցնենք, նախքան Քարդաշյանները Հայաստան կժամանեին, լուրեր էին տարածվել, որ Միացյալ Նահանգներից հայկական արմատներով ամենահայտնի ընտանիքը հեռավոր ազգականներ ունի Գյումրիում եւ Արթիկում:
BRAVO.am
Լուսանկարները` Ֆոտոլուրի


×
11,208






