×


Քարդաշյանների ընտանիքը համալրվեց եւս մեկ երեխայով :)

Ռոբ Քարդաշյանը եւ Բլեք Չայնան երեկ դուստր են ունեցել: Նորածին աղջնակին ծնողներն անվանակոչել են Դրիմ Ռենե: Փոքրիկի անունը թարգմանաբար նշանակում է «երազանք»: Այսօր արդեն համացանցում տարածվել են Դրիմի առաջին լուսանկարները:

Բլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանը


Քայլի Ջենները «Թվիթեր»-ի իր էջում գրել է.«Անդադար նրան եմ նայում: Շնորհավորում եմ, Ռոբ եւ Բլեք Չայնա, նա հիասքանչ է, իսկական երազանք»:

Դրիմի հետ լուսանկար է հրապարակել նաեւ Քանյե Ուեսթի նախկին սիրելին՝ Էմբեր Ռոուզը՝ «Երազանքն իրականացավ #DreamKardashian» խորագրով:

Բլեք Չայնան՝ Դրիմի հետ


Հիշեցնենք, Բլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանը միասին են այս տարվա հունվարից: Մայիսի 6-ին նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ծնողներ դառնալ: Դրիմը Ռոբի առաջին երեխան է, իսկ ահա Բլեք Չայնան որդի ունի ռեփեր Թայգայից, ով Քայլի Ջենների այժմյան սիրեցյալն է:

BRAVO.am
Աղբյուրը՝ elle.com

Կարդալ ավելին

Quality Sign BW