Մինչ շոու-բիզնեսի նորություններով հետաքրքրվողները սպասում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի նորածին դստեր` Նորթ Ուեսթի առաջին լուսանկարներին, արտասահմանյան լրատվամիջոցներն այս օրերին գրում են ռեալիթի-շոուների աստղի քույրիկի` Քորթնի Քարդաշյանի հավանական հղիության մասին:):
Քորթնի Քարդաշյանը երեխաների հետ
34-ամյա Քորթնին երկու երեխա ունի` 3-ամյա Մեյսոնը եւ հուլիսի 8-ին մեկ տարեկան դարձած Պենելոպեն: Երրորդ անգամ մայրանալ պատրաստվելու լուրը նա դեռեւս ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է:
Քորթնի եւ Քիմ Քարդաշյանները
Նշենք, որ Քորթնի Քարդաշյանն ու ամուսինը` Սքոթ Դիսիքը, հարցազրույցների ընթացքում բազմիցս նշել են, որ երեխա ունենալն օրհնություն են համարում եւ երջանիկ են ծնողներ լինելու համար:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
13,447






