Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ռեփեր Քանյե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը, որոնց ապրիլի 8-ին աղուհացով դիմավորեցին “Զվարթնոց” օդանավակայանում, այս գիշեր կմեկնեն Հայաստանից:
Քիմ Քարդաշյանը
Հանրահայտ հյուրերը չորս օրվա ընթացքում հասցրին լինել Երեւանի տեսարժան մի շարք վայրերում, այդ թվում` Կասկադում, մոմ վառեցին Գեղարդի վանքում, նաեւ այցելեցին “Մայր Հայաստան” եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրներ: Քիմն ու Քլոեն կակաչներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները` Ծիծեռնակաբերդում
Քարդաշյանների այցը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Քիմն ու Քլոեն եկել էին Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով: Նրանք նշել են, որ այսուհետ եւս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվելու ամբողջ ընթացքում Քարդաշյաններին եւ Քանյե Ուեսթին ուղեկցել է նկարահանող հատուկ թիմ, եւ ուղեւորության բոլոր մանրամասները կցուցադրվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի շրջանակում:
BRAVO.am


×
14,444






