Արդեն երկու օր է համացանցում բուռն կերպով քննարկում են Քեթի Փերիի ու Օրլանդո Բլումի ռոմանտիկ հանգիստը Իտալիայում: Իսկ նման բուռն քննարկման առիթ են դարձել տարածված լուսանկարները, որտեղ դերասանը լրիվ մերկ է: Թվիթերի օգտատերերն այս լուսանկարների հիման վրա միանգամից մի շարք մեմեր են ստեղծել:
Քեթի Փերին ու Օրլանդո Բլումը
Մինչ սիրահարները վայելում են հանգիստը, այսօր արդեն կայացել է Քեթի Փերիի նոր տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել է “Rise” երգի հիման վրա: Հենց այս երգն է Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի հիմնը: 31-ամյա երգչուհին թվիթերի իր էջում այսպես է բնութագրել երգը՝ “սեփական արյան, քրտնաջան աշխատանքի ու արցունքների շնորհիվ շարունակում ենք վեր բարձրանալ”: Տեսահոլովակի ռեժիսորը Փոլ Գոռն է:
Քեթի Փերին ու Օրլանդո Բլումը
Bravo.am


×
11,901





