×


Քեմերոն Դիազն ու Գվինեթ Փելթրոուն` ռեփերնե՞ր :)

Դերասանուհիներ Քեմերոն Դիազն ու Գվինեթ Փելթրոուն որոշել են զվարճացնել իրենց երկրպագուներին եւ ոչ միայն:): Համացանցում տարածվել է աղջիկների` վեբ-կամերայով նկարահանած տեսանյութը, որի ընթացքում ռեփ են կարդում:

Գվինեթ Փելթրոուն եւ Քեմերոն Դիազը


Կատարումը նրանք նվիրել են կոմեդիայի ժանրի դերասանուհի, թոք-շոուի հաղորդավարուհի եւ գրող Չելսի Հենդլերին, որն 2008 թվականին իր անձնական կյանքը ներկայացնող գիրք է հրատարակել: Քեմերոնը հանդես է գալիս բիթբոքսերի դերում: Նա սեւ հագուստով է, իսկ ռեփ կարդացող Գվինեթը` սպիտակ:

“Քեզ դուր են գալիս սեւամորթ տղաները, սպիտակամորթ տղաները. մեկ մետր հեռավորության վրա գտնվող բոլոր տղաները”. ահա այս բովանդակությունն ունի Փելթրոուի հնչեցրած ռեփը: Դերասանուհին անդրադառնում է Չելսիի եւ “50 Cent”-ի սիրավեպին, վերջում էլ փորձում կրկնօրինակել հայտնի ռեփերի շարժումները:

Բիթբոքսեր Քեմերոն Դիազն ու ռեփեր Գվինեթ Փելթրոուն:)


“Մենք քեզ նման ենք, որովհետեւ դու մեզ նման շիկահեր ես, բայց չենք կարող քեզ մեր հիփ-հոփ խումբ ընդունել, որովհետեւ դու շատ ես խմում: Հույս ունենք, որ այս ռեփը կօգնի քեզ այլեւս չխմել: Ի դեպ, “50 Cent”-ն ասել է, որ սիրում ես, երբ քեզ հետ կոպիտ են վարվում”,- երգում է Գվինեթը:

Առաջարկում ենք ստորեւ դիտել դերասանուհիների ռեփը ու գնահատել դուետը:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Wday

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին