×


Քիմ Քարդաշյան VS Բեյոնսե. ո՞վ է լողազգեստով ավելի գեղեցիկ :)

Կլորիկ կառուցվածք, սեքսուալ բարեմասնություններ, գրավիչ լողազգեստ. ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանն առիթը բաց չի թողնում մերկանալու համար: Այժմ աստղային ընտանիքը հանգստանում է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ էլ նրանց լուսանկարել են պապարացիները:

Քիմ Քարդաշյանը


Կրծքավանդակն ու կոնքերն ընդգծող մուգ կապույտ բիկինով Քիմը, չնայած շոգին ու լողալ պատրաստվելու հանգամանքին,  հարդարված վարսերով է, շպարված եւ կարծես հատուկ հրավիրել է պապարացիներին՝  իրեն լուսանկարելու:):

Քարդաշյանի  քույրերը, մայրը, հղի Քորթնին որդու՝ Մեյսոնի հետ հանգստի ընթացքում միմյանց լուսանկարել են նաեւ սեփական ֆոտոխցիկով: Այդ լուսանկարները հայտնի ընտանիքը շուտով անպայման կտարածի:):

Մեկ այլ գեղեցկուհի Բեյոնսեն հանգստանում է Սեն-Բարթս կղզում սիրելի ամուսնու` Ջեյ Զիի հետ: Երեք ամիս առաջ մայր դարձած երգչուհին սեւ լողազգեստով է եւ չի թաքցնում բարեմասնությունները:

Բեյոնսեն


Ի տարբերություն Քիմի՝ 30-ամյա Բեյոնսեն ավելի համեստ տեսք ունի. մազերը հավաքված են, արեւային նորաձեւ ակնոց է կրում: Զույգն առիթը բաց չի թողնում ցուցադրել ռոմանտիկ հարաբերությունները:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW