Լոս Անջելեսում երեկ տեղի է ունեցել Սթիվեն Սփիլբերգի բարեգործական հիմնադրամի 20-րդ գալա-երեկոն: Միջոցառման հյուրերի թվում են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը եւ շատ ուրիշներ:
Քիմ Քարդաշյանը
Անվանի ռեժիսորը “USC Shoah Foundation”-ը հիմնել է “Շինդլերի ցուցակը” ֆիլմի թողարկումից հետո` ռասիզմի դեմ պայքարի եւ ցեղասպանության զոհերին աջակցության նպատակով: Այս տարի բարեգործական երեկոյի առանցքում Հայոց ցեղասպանության վերապրածներին օգնություն ցուցաբերելն էր:
Քիմ Քարդաշյանը եւ Էվգինե Սալբյանը
Նշենք, որ Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել է 100-ամյա հայուհու հետ` “Թվիթեր”-ի իր էջում գրելով հետեւյալը.“Մեծ պատիվ էր մասնակցել այս երեկոյին: Ես նստել եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամենաոգեշնչող կնոջ` Եվգինե Սալբյանի կողքին”:
Քիմ Քարդաշյանը
33-ամյա Քարդաշյանի հաջորդ գրառումը ռասիզմի թեմայով է.“Անկեղծ ասած` մինչեւ Նորթի ծնունդը լրջորեն չեմ մտածել այս մասին: Երբեք չեմ մտածել, որ մայրությունն ինձ այսքան կփոխի: Փոքրիկն ու նրա հանդեպ իմ սերը նոր իմաստ են տվել ամեն ինչին: Այն, ինչ ժամանակին մեծ կարեւորություն ուներ ինձ համար, հիմա աննշան է թվում: Ուզում եմ, որ իմ դուստրը մեծանա մի աշխարհում, որտեղ ամենակարեւորը միմյանց հանդեպ սերն է”:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: