×


Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ կմայրանա

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում է սպասվում: Ռեալիթի-շոուների հայազգի աստղը ռեփեր ամուսնուն կպարգեւի երկրորդ երեխան: Լուրը հավաստի է. իր կարգավիճակի մասին հայտնել է հենց Քիմը:):

Քիմ Քարդաշյանը` դստեր հետ


“Հենց նոր ստացա արյան անալիզի արդյունքները. ես հղի եմ”,- “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի նոր էպիզոդի թիզերում Քիմն այս մասին հայտնել է քրոջը` Քլոե Քարդաշյանին:

Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը` Երեւանում


Նշենք, որ Քիմը բազմիցս հայտարարել է, որ ինքն ու ամուսինը երազում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Զույգի առաջնեկը` Նորթը, ծնվել է 2013 թվականի հունիսին: Քանյե Ուեսթն էլ խոստովանել էր, որ դստեր ծնունդը համարում է ամենահրաշալին իր կյանքում:

BRAVO.am
Աղբյուրը` E! News

Կարդալ ավելին

Quality Sign BW