Փոքրիկ Նորթի ծնողները` Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն, օրինականացրել են հարաբերությունները: Այս մասին հաղորդում է “Life & Style Weekly”-ն` նշելով, որ զույգը ամուսնության վկայականը ստացել է Կալիֆորնիայում:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը
Նորաթուխ ամուսինները շարունակում են պատրաստվել հարսանեկան արարողությանը, որը, ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, տեղի կունենա մայիսի 24-ին` Ֆրանսիայում, եւ կլինի անհավանական շքեղ:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ իրականացել է Քիմ Քարդաշյանի ամենամեծ ցանկություններից մեկը. “Keeping Up with the Kardashians” ռեալիթի-շոուի աստղը զարդարում է ամերիկյան “Vogue”-ի ապրիլյան համարի շապիկը: Հեղինակավոր ամսագրի էջերում ներկայացված ֆոտոշարքում նա սիրեցյալի եւ դստեր հետ է:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: