«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը կդառնա հոբելյանական. արդեն 10 տարի է՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի հեղինակային շոուն ամբողջ աշխարհում բազմաթիվ հեռուստադիտողների առօրյայի անբաժան մասն է կազմում: «Interview» ամսագիրը 36-ամյա Քիմին անվանել է ժամանակակից աշխարհի ամենահայտնի կինը եւ նրան է նվիրել սեպտեմբերի համարի շապիկը՝ լուսանկարելով ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի կերպարում: Ֆոտոշարքում նրա հետ է 4-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը: Հարցազրույցը վարել է ամերիկյան գրող Ջանեթ Մոկը՝ հետաքրքրվելով երեխաներից, ամուսնուց, նկարահանումներից, եւ ոչ միայն:
Քիմ Քարդաշյանը դստեր հետ՝ Interview ամսագրի շապիկին
Շապիկի լուսանկարն ուղեկցվում է «ԱՄՆ նոր առաջին տիկինը» գրությամբ: Նշենք, որ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, դեռ երկու տարի առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրություններում:
«Վատ չէ անտաղանդ աղջկա համար»՝ ասում է հայտնի հայուհին՝ նկատի ունենալով իր տարեկան 45 միլիոն դոլարի եկամուտը, կոսմետիկ միջոցների եւ հագուստի սեփական հավաքածուն, մի քանի բջջային խաղերը, որոնց հերոսուհին հենց ինքն է, հանրահայտ նորաձեւության ապրանքանիշերի հետ համագործակցությունները, սոցցանցերում միլիոնավոր հետեւողները եւ այլն.«Նախկինում ինձ դուր էր գալիս չգնահատված լինել, իսկ հիմա հաճոյախոսություններ եմ լսում իմ տաղանդի մասին եւ ծիծաղում եմ»:
Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ
Քիմը նշել է, որ ողջ տարին աշխատել է: Սովորաբար, նկարահանումներն ընդմիջվում են մի քանի ամսով, բայց այս անգամ արձակուրդը տեւել է ընդամենը երկու շաբաթ.«Չի կարելի ասել, թե ես քիչ եմ աշխատում: Ճիշտ է՝ չեմ երգում, չեմ պարում, չեմ խաղում ֆիլմերում, բայց ես ծույլ չեմ»,-ասում է նա եւ զարմանում, որ իրեն անտաղանդ են համարում.«Այդպիսի մարդը ինչպե՞ս կարող է այսքան տարի մնալ ռեալիթի շոուների աստղ»:
Հայտնի հայուհին խոստովանել է, թե անհարմար է զգում, որ նախկինում շոուի ընթացքում շատ մանրամասներ է պատմել իր անձնական կյանքի, ժամադրությունների մասին, իսկ հիմա փորձում է ոչինչ չբարձրաձայնել ամուսնու եւ ընտանեկան հարցերի մասին: Քանյեին էլ համարում է իր գլխավոր խորհրդատուն:
Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ
Ի դեպ, Interview-ում հրապարակվել է նաեւ Նորթ Ուեսթի առաջին հարցազրույցը: Փոքրիկը պատասխանել է այլ հայտնիների երեխաների հարցերին: Օրինակ, Սինդի Քրոուֆորդի աղջիկը հետաքրքրվել է, թե որն է սիրելի պիցցան(պանիր եւ ուրիշ ոչինչ), Բրիթնի Սփիրսի որդիները հարցրել են սիրելի երգի մասին («Amazing», Քանյե Ուեսթ), հարցին էլ, թե ով է իր լավագույն ընկերը, աղջնակը պատասխանել է՝ մայրը:
BRAVO.am
Աղբյուրը՝ Interview
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: