Արտասահմանյան լրատվամիջոցները չեն հոգնում իրենց հրապարակումներում գրեթե ամեն օր շոշափել 31-ամյա Քիմ Քարդաշյանի անունը:): Այժմ բոլորին հետաքրքրում է ՝ արդյոք ռեալիթի-շոուների աստղը կրկին հարսի զգեստ կհագնի եւ կամուսնանա հայտնի ռեփեր Քանյա Վեսթի հետ:
Քանյա Վեսթն ու Քիմ Քարդաշյանը
Շատերը համոզված են, որ նախորդ պատմությունը կրկնվելու է. զույգը կբաժանվի ամուսնությունից մոտ 2 ամիս անց, եթե, իհարկե, գործը դրան հասնի:
Կանադայում օրերս տեղի է ունեցել Քարդաշյանի զարդեղենի ապրանքանիշի խանութի բացումը, որին աղջիկը ներկայացել է ներկայիս ընտրյալի՝ Քանյայի հետ: Լուսանկարներում ռեփերը դեմքի դժգոհ արտահայտությամբ է, հավանաբար, այն պատճառով, որ բոլորի ուշադրության կենտրոնում եղել է միջոցառման գլխավոր մեղավորը՝ Քիմը:):
Քարդաշյանն այսօր ներկայացնելու եւս մեկ բան ունի՝ անձնական արխիվի լուսանկարները, որոնցից շատերի հեղինակը հենց ինքն է:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail, Vev.ru


×
9,545






