BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ իրականացել է Քիմ Քարդաշյանի ամենամեծ ցանկություններից մեկը. “Keeping Up with the Kardashians” ռեալիթի-շոուի աստղը զարդարում է ամերիկյան “Vogue”-ի ապրիլյան համարի շապիկը: Հեղինակավոր ամսագրի էջերում ներկայացված ֆոտոշարքում նա սիրեցյալի` ռեփեր Քանյե Ուեսթի եւ դստեր` Նորթի հետ է:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Դատելով հանրահայտ լուսանկարիչ Աննա Լեյբովիցի հեղինակած լուսանկարներից` Քիմը հարսանեկան զգեստի ակտիվ փնտրտուքների մեջ է:). նա ներկայացել է “Nina Ricci”, “Givenchy” նորաձեւության տների եւ այլ դիզայներների հեղինակած սպիտակ զգեստներով, իսկ 9 ամսական փոքրիկը “նորաձեւության աստվածաշունչ” համարվող ամսագրում հայտնվել է մերկ:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը` Նորթի հետ
33-ամյա Քարդաշյանը “Vogue”-ին տված հարցազրույցում անկեղծացել է, թե մեծ հաճույքով զբաղվում է դստեր հագուկապով.“Ես նրան մշտապես լուսանկարում եմ: Քանյեի հաստ ոսկե շղթաները գցում եմ պարանոցը, կողքին դնում եմ դիզայներական պայուսակներ եւ կազմակերպում ֆոտոսեսիա`“Դե, ինչ, ինչպե՞ս են գործերդ, հայրիկ” ոճում”:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը` ամերիկյան "Vogue"-ի շապիկին
BRAVO.am
Աղբյուրը` Vogue.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: