×


Քիմ Քարդաշյանի սելֆիների գրքի բոլոր օրինակները վաճառվել են մեկ րոպեում :)

Քիմ Քարդաշյանի` սահմանափակ քանակությամբ թողարկված “Selfish” լուսանկարների գիրքը երեկ հանվել է վաճառքի եւ սպառվել ընդամենը մեկ րոպեում: Ռեալիթի-շոուների աստղը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իր “սելֆիների” հանդեպ այդքան մեծ հետաքրքրության եւ անհավատալի կարճ ժամանակահատվածում գնելու համար: 

Քիմ Քարդաշյանի սելֆիներից


352 էջանի “Selfish” ինքնանկարների հավաքածուի 500 օրինակից յուրաքանչյուրը վաճառվել է 60 դոլարով: Քիմ Քարդաշյանին ֆոտոգիրքը թողարկելու հարցում ոգեշնչել եւ օգնել է ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, ով նաեւ ընտրել է շապիկի լուսանկարը: 

Քիմ Քարդաշյանի սելֆիներից


“Նախորդ տարի չգիտեի` ինչ նվիրել ամուսնուս Սուրբ Վալենտինի տոնին: Մտածեցի` բոլոր տղաներին էլ դուր է գալիս, երբ ընկերուհին ուղարկում է իր սեքսուալ լուսանկարը: Այդ ժամանակ իմ օգնական Սթեֆանիին խնդրեցի “Պոլարոիդ” լուսանկարչական ապարատ ձեռք բերել, եւ մենք սկսեցինք կադրեր անել տան բոլոր անկյուններում: Դրանք այնքան հաջող ստացվեցին, որ միտք հղացա թողարկել սելֆիների հավաքածու: Այնպես որ, ներկայացնում եմ ավելի թեժ լուսանկարներ”,-պատմել է Քիմը:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW