Քիմ Քարդաշյանը “GQ”-ի կողմից արժանացավ “Տարվա կին” տիտղոսին եւ, բնականաբար, մերկացավ տղամարդկանց համար նախատեսված հեղինակավոր ամսագրի առաջարկով` զարդարելով հոկտեմբերի համարի շապիկն ու էջերը, սակայն այսօր արդեն այդ լուսանկարները հետին պլանում են. ռեալիթի շոուների հայազգի աստղը ներկայացրել է իր նոր ֆոտոշարքի առաջին կադրերը:
Քիմ Քարդաշյանը
Այս անգամ Քանյե Ուեսթի կինն իր բարեմասնությունները ցուցադրում է “Paper” ամսագրում` ընթերցողների ձմեռը թեժացնելու նպատակով:): Նկարահանումն իրականացվել է Փարիզում, լուսանկարիչը Ժան-Փոլ Գոուդն է, ով կրկնել է շամպայնի բաժակով իր հայտնի լուսանկարը:
Քիմ Քարդաշյանը
Թեեւ համացանցը ողողված է լուսանկարներով, որոնցում Քարդաշյանը կիսամերկ կամ ամբողջովին մերկ է, էրոտիկ նոր ֆոտոշարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես երկրպագուների, այնպես էլ իրեն հակակրողների շրջանում:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: