Երբ մարդիկ դեռ չէին դիտել Քիմ Քարդաշյանի՝ տնային պայմաններում նկարահանված սեքսուալ բնույթ կրող տեսանյութը, նա արդեն հայտնի էր որպես Փերիս Հիլթոնի մտերիմ ընկերուհի: Հետո աղջիկները որոշեցին կապերը խզել: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ռեալիթի-շոուների թագուհին այժմ նոր ընկերուհի ունի` Բեյոնսեն:
Բեյոնսեն ու Քիմ Քարդաշյանը
Երկու գեղեցկուհուն միավորողները ռեփերներ են:): Բեյոնսեի ամուսինը` Ջեյ Զին, եւ Քիմի ներկայիս սիրելին` Քանյա Ուեսթը, մտերիմ ընկերներ ու գործընկերներ են. միասին շրջագայությունների են մեկնում, ձայնասկավառակներ թողարկում եւ այլն:
Իրարից շատ տարբերվող այս երկու աստղը ներկա են եղել սիրելիների՝ ուրբաթ օրը Բիրմինգհեմում կայացած համերգին: Սակայն պետք է նշենք, որ խոսակցությունների համաձայն, Քանյայի ընտրությունը Բեյոնսեի սրտով չի եղել. երգչուհուն դուր չի գալիս այն փաստը, որ Քիմը հայտնի է դարձել առանց տաղանդ ունենալու:
Բեյոնսեն, Ջեյ Զին ու Քանյա Ուեսթը
Համերգի ընթացքում արվել են սիրողական լուսանկարներ, որոնք եւ ներկայացնում ենք: Բեյոնսեն, կարծես, ջերմ է վերաբերվում Քիմին, նույնիսկ նրան ներառել է իր մտերիմների նեղ շրջանակում:
Բեյոնսեն, որը համերգին ներկայանալու համար ընտրել է սպիտակ վերնաշապիկ եւ ջինսե տաբատ, պարել ու վայելել է համերգը: Իսկ Քիմը, ինչպես հայտնի է, չի սիրում պարել հանրային վայրերում, 2011 թվականին դրա պատճառով նրան նույնիսկ դուրս են հրավիրել այն համերգասրահից, որտեղ ելույթ է ունեցել Փրինսը: Այս անգամ Քարդաշյանն իրեն ակտիվ է պահել:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: