Իր բրենդի 10-ամյակը Ալեքսանդր Վոնգը նշում է ինքնատիպ կերպով: Դիզայները հրավիրել է Քիմ Քարդաշյանին, Կառա Դելվինին, Քեյթ Մոսին եւ 35 այլ հայտնիների մասնակցել մի նախագծի, որը բարեգործական բնույթ է կրում:
Քիմ Քարդաշյանը
Նրանք լուսանկարվել են “DoSomething” գրությամբ շապիկներով, որոնք ցանկացողները կարող են գնել դիզայների կայքից, իսկ վաճառքից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի “DoSomething” բարեգործական ընկերությանը:
Կառա Դելվինը
Նախագծին մասնակցել են նաեւ Քանյե Ուեսթը, Պամելա Անդերսոնը, Բեհաթի Փրինսլոուն, Լարա Սթոունը եւ այլք: Իր հիմնած ապրանքանիշի հոբելյանի կապակցությամբ Ալեքսանդր Վոնգը պատրաստվում է այս ամիս նաեւ շոու իրականացնել, որին, ամենայն հավանականությամբ, կրկին իրենց մասնակցությունը կունենան վերոնշյալ հայտնիները:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
4,842





