Քնարիկ Զաքարյանի ընտանիքում եւս այս ուսումնական տարին մեկնարկել է առաջին զանգով։ Դերասանուհու ավագ որդին՝ 6-ամյա Տիգրանը, կսովորի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում.«Նա հաճախել է այս դպրոցի նախակրթարանը, միջավայրից գոհ էինք, ուստի որոշեցինք նույն դպրոցն ընտրել։ Ցանկանում եմ, որ ռուսական ուղղվածությամբ դասարանում սովորի, քանի որ խոսում է ռուսերեն, այս դպրոցի աշակերտները նաեւ լավ տիրապետում են անգլերենին։ Տիգրանն արդեն հայոց այբուբենը գիտի, որոշ բառեր կարողանում է գրել, շատ լավ շախմատ է խաղում ամուսնուս հետ, նույնիսկ ինձ բացատրում է ճիշտ քայլերը»։
Քնարիկ Զաքարյանը
Քնարիկը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին օրը տղային դպրոց է ուղեկցել ամուսնու, մայրիկի, դստեր եւ եղբոր հետ.«Ծնողները ոգեւորված էին, երեխաները՝ հուզված ու զարմացած։ Աղջիկս՝ Նատալին, եւս ցանկանում է դպրոց գնալ։ Երբ դեռ Տիգրանին տանում էի նախակրթարան, ամեն օր արտասվելով հարցնում էր` արդյոք իրեն կարող են դպրոց ընդունել:)»։
Քնարիկ Զաքարյանի ամուսինն ու երեխաները
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհին այժմ զբաղված է խաղացանկի մի քանի ներկայացումներում, ինչպես հայտնել է, նոր բեմադրություն են պատրաստում անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի պիեսներից մեկի հիման վրա. «Այժմ ինձ մոտ գերլարված շրջան է, քանի որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում եմ որպես Մշակույթի պալատի տնօրեն. պատրաստվում ենք մի շարք միջոցառումների։ Հնարավոր է՝ նոր եթերաշրջանում կրկին անցնեմ հաղորդավարի աշխատանքին «Արմնյուզ»-ի եթերում։»։
BRAVO.am
Լուսանկարները` Քնարիկ Զաքարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: