Արտասահմանյան մամուլի առաջին էջերին կրկին Քրիսթին Ուզունյանն է: Հոլիվուդում մեծ համբավ վայելող դայակը, ով հայտնի է դարձել իր սկանդալային պահվածքով, հայտնվել է սիրային նոր եռանկյունու մեջ:
28-ամյա հայուհու եւ Բեն Աֆլեքի սիրավեպի արդյունքում դերասանը բաժանվեց կնոջից` Ջենիֆեր Գարներից: Եթե հավատանք շրջանառվող լուրերին, շուտով նրա պատճառով կամուսնալուծվի եւս մեկ հայտնի զույգ:
Քրիսթին Ուզունյանը
Խոսակցությունների համաձայն` այժմ Քրիսթինը նոր սկանդալի կիզակետում է: Նա կասկածվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելի` Ժիզել Բունդհենի ամուսնու` Թոմ Բրեդիի հետ սիրային կապ ունենալու համար, որի հետ ծանոթացել է հենց Բեն Աֆլեքի միջոցով:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
4,998






