×


Քրիստինան Եղոյան.«Նա ստիպում է երգել ակումբներում եւ սաունաներում»

«Դեպի երազանք» նոր սերիալի մասին արդեն պատմել ենք: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Կարեն Ասլանյանը եւ Քրիստինա Եղոյանը: «Ֆուլ Հաուս»-ից հայտնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առաջին անգամ հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի: 

Քրիստինա Եղոյանը


«Հերոսուհիս Նարեն է, ով ծնվել ու մեծացել է գյուղում: Նա շատ խելացի, համեստ ու դաստիարակված է: Մանուկ հասակում կորցնում է մորը, բայց իր հիշողություններով երգ է գրում նրա մասին եւ Երեւան  գալու առաջին իսկ օրվանից փորձում կյանքի կոչել երազանքը` երգ ձայնագրել, նկարահանել տեսահոլովակ՝ նվիրելով մայրիկի հիշատակին»,-նշել է Քրիստինան:

Քրիստինա Եղոյանը եւ Կարեն Ասլանյանը


Սերիալի առանցքում, իհարկե, կրկին սիրային պատմություն է.«Երեւանում Նարեն աշխատանքի է անցնում մի ընտանիքում, որտեղ էլ սիրահարվում է Արմանին: Հերոսուհիս նաեւ հանդիպում է մի մարդու, ով ներկայանում է որպես պրոդյուսեր` խոստանալով օգնել կարիերայի հարցում: Իրականում ամեն ինչ այլ կերպ է ընթանում. նա ստիպում է աղջկան երգել ակումբներում, սաունաներում»:

Քրիստինա Եղոյանը


Քրիստինան հայտնել է, որ նկարահանումներին զուգահեռ ձայնագրությունների է մասնակցում, սերիալում հնչող 3 երգն էլ, որոնց հեղինակը Արման Անտոնյանն է, ինքն է կատարում.«Առաջին անգամն է, որ պիտի ներկայանամ որպես երգչուհի: Եթե արձագանքներից հասկանամ, որ հանդիսատեսը ուզում է՝ շարունակեմ երգել, ապա կերգեմ: ԻՆձ հոգեհարազատ են թե՛ դերասանական արվեստը, թե՛ երգարվեստը»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Եղոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին