×


Քրիստինե Պեպելյան.«Ոչինչ, թող այս տարին էլ այսպես լինի»

«Կարոտի»` այսպես է կոչվում Քրիստինե Պեպելյանի նոր երգը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն Անուշ Կոտինյանն է, իսկ գործիքավորումն արել է Արմեն Սարգսյանը` Բրդեն: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ աշնանն այն կներկայացնի տեսահոլովակով:

Քրիստինե Պեպելյանի "Կարոտ" տեսահոլովակի նկարահանումներին


«Երկու օր մինչեւ լուսադեմ հաճելի ու մտերմիկ մթնոլորտում նկարահանումներ ենք իրականացրել: Շնորհակալ եմ իմ թիմին՝ մշտապես կողքիս լինելու ու ինձ ամեն պահ օժանդակելու համար»,- ասել է նա` տեղեկացնելով, որ համագործակցում է ռեժիսոր Արեն Բայադյանի, ոճաբան Արմեն Գալյանի, վարսահարդար Հասմիկ Խառատյանի եւ դիմահարդար Ագա Քանքանյանի հետ, իսկ հագուստների հեղինակն Անահիտ Սիմոնյանն է:

Երգչուհին մեզ հետ զրույցում խոստովանել է, որ սկզբում չի ցանկացել կատարել այս երգը, բայց քննարկումներից հետո մտափոխվել է.«Անուշը ոչ միայն տաղանդավոր բժիշկ է, այլ նաեւ տաղանդավոր երգահան: Այս գործն էլ հայտնի երգչուհիներից մեկի կատարմամբ առաջին անգամ լսեցի հենց նրա տանը: Խնդրեց մասնագիտական կարծիքը հայտնել: Շատ հավանեցի, միայն գործիքավորումը մի փոքր դուրս չեկավ: Անկեղծ ասացի այն, ինչ մտածում էի, եւ նա առաջարկեց փոխել գործիքավորումն ու նորից ձայնագրել, բայց այս անգամ իմ կատարմամբ: Սկզբում չէի ցանկանում երգել, որպեսզի չնեղացնեմ գործընկերոջս, բայց նրա հետ զրուցելուց հետ ցանկություն հայտնեցի ոչ միայն ձայնագրել, այլ նաեւ տեսահոլովակ նկարահանել»:

Քրիստինե Պեպելյանը


Քրիստինեի փոխանցմամբ` «Կարոտի»-ն իր նախորդ երգերից շատ է տարբերվում. «Հույզերը շատ են. փորձել եմ պահել հեղինակի ապրումներն ու այն փոխանցել ունկնդրին: Հուսով եմ` երկրպագուներիս դուր կգա ու մյուս երգերիս նման մասսայականություն կվայելի»:


Երգչուհուց տեղեկացանք, որ աշխատանքային զբաղվածության պատճառով այս տարի չի կարողացել հանգստի մեկնել.«Ամառս Երեւանում է անցել, ինչի համար չեմ նեղվում. հասցրել եմ կարեւոր մի շարք գործեր անել: Ոչինչ, թող այս տարին էլ այսպես լինի, կարեւորը` պարապ չեմ մնացել»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի արխիվից եւ Արեգ Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW