Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, շուտով հայկական հեռուստաեթերում կցուցադրվի նոր՝ 25 մասանոց սերիալ: Ստեղծագործական կազմը չի շտապում մանրամասներ հայտնել նոր նախագծի վերաբերյալ, որի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են:
Շուշան Երիցյանը եւ Կարեն Ասլանյանը
Մեր տեղեկություններով՝ սերիալը կոչվում է «Դեպի երազանք», պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է՝ Մենչը, իսկ ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Դերասանական կազմում ընդգրկված են «Ֆուլ Հաուս»-ում Զառայի դերակատար Քրիստինե Եղոյանը, Շուշան Երիցյանը, Կարեն Ասլանյանը, Յուլիա Ֆինկը, Տաթեւ Սարգսյանը եւ այլք:
Յուլիա Ֆինկը
Դերասաններից մի քանիսը պարբերաբար նկարահանումներից լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակում սոցցանցային իրենց էջերում եւ մակագրում՝ շուտով:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: