×


Օգնե՞նք վիտամինցի Տիգրանին բարեկեցիկ պայմաններում հանգստանալ :)

Շարունակելով անդրադառնալ հայ հայտնիների ամառային հանգստին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է “Վիտամին” ակումբից Տիգրան Գեւորգյանի հետ: Պարզվում է` հումորիստը դեռեւս չի հասցրել հանգստանալ.“Բայց օգոստոսի 20-ին կնոջս` Սեդուլի հետ մեկնելու ենք Միացյալ Նահանգներ”:

Վիտամինցի Տիգրանը կնոջ հետ


Նա նշել է, թե բազմիցս եղել է ԱՄՆ-ում, սակայն բոլոր այցելությունները միմիայն գործնական բնույթ են կրել.“Առաջին անգամ եմ մեկնում հանգիստս վայելելու նպատակով, իսկ Սեդուլը երբեւէ չի եղել Ամերիկայում: Կարծում եմ` երկուսիս համար էլ հետաքրքիր կլինի այս ճամփորդությունը:)”:

Ի դեպ, ամռան վերջին Տիգրանին կմիանան նաեւ մյուս վիտամինցիները.“Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ծովային, համերգային շրջագայություն ենք կատարելու: Փաստորեն, այնպես է ստացվում, որ այս անգամ էլ ստիպված եմ համատեղել հանգիստս ու աշխատանքս:)”:

Վիտամինցի Տիգրանը կնոջ հետ


Մեզ հետ զրույցի վերջում էլ հումորիստը կեսկատակ-կեսլուրջ ասել է.“Ի դեպ, եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են, որ մեր հանգիստն ավելի բարեկեցիկ պայմաններում անցնի, թող գումար փոխանցեն իմ հաշվեհամարին":

Տիգրան Գեւորգյանի հաշվեհամարը կարող եք ստանալ` դիմելով BRAVO.am-ի խմբագրություն:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW