×


Օլյա Հակոբյանը

Օլյա Հակոբյանի 30-ամյակի լուսանկարները

Օլյա Հակոբյանը դարձել է 30 տարեկան: Թեեւ դերասանուհին ի սկզբանե ցանկություն չի ունեցել ծննդյան խնջույք կազմակերպել, ընկերուհիներին հաջողվել է մտափոխել նրան: BRAVO.am-ը ներկա է եղել երեւանյան փաբերից մեկում տեղի ունեցած երեկույթին եւ լուսանկարել է օրվա հերոսին՝ հյուրերի հետ:

«Չէի ուզում նշել, քանի որ ամեն տարի ավելի շատ եմ մտածում մեծանալու մասին, բայց ընկերուհիներիս հետ որոշեցինք մի փոքր ուրախանալ, եւ շատ գոհ եմ. լիովին լիցքաթափվեցի»,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:

Օլյա Հակոբյանի 30-ամյակին


Թե ինչու է նախընտրել տարեդարձը նշելու փաբային տարբերակը, Օլյան ասել է.«Առհասարակ, չեմ սիրում ռեստորանային խնջույքները: Ընտրեցի այն վայրը, որն իմ ընկերներինն է, ոմանք էլ այնտեղ են աշխատում, այսինքն` հարազատ վայր է, որտեղ կարիք չկա լարվելու: Ինքս պետք է ինձ հարմարավետ զգամ, որ կարողանամ ուրախանալ, եւ այս դեպքում շատ ճիշտ ընտրություն էր»:

Երեկույթի նախապատրաստական աշխատանքներին նա չի մասնակցել.«Իմ փոխարեն ամեն ինչ ընկերուհիներս էին կազմակերպել, բայց ընթացքում, իմանալով խնջույքի մասին, ավելի շատ մարդ եկավ, ինչը չէի սպասում: Նաեւ՝ այդ օրն ինձ մի շիշ շամպայնով լողացրին: Էլի շատ անակնկալներ ու նվերներ եղան: Մի խոսքով` շատ երջանիկ եմ»:

Օլյա Հակոբյանի 30-ամյակին


Խոսելով երեխաների մասին՝ հոբելյարն ասել է, որ նրանք հուզել են իրեն. «Առավոտյան ինձ համար երգում էին «Ծնունդդ շնորհավորը», որից հետո մանկապարտեզում ինձ համար նվեր էին նկարել, մեկը` ծաղիկ, մյուսը` սպիտակ մեքենա:)»:

BRAVO.am-ը շնորհավորում է Օլյային եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին