Օլյա Հակոբյանը օրերս դարձել է 31 տարեկան: Տոնական օրվա մանրամասները դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում եւ լուսանկարներ տրամադրել:
«Ի սկզբանե ոչինչ չէի ծրագրել, բայց ընկերներս, միեւնույն է, ինձ անակնկալ մատուցեցին եւ եկան: Շատ խառը տոնական օր եմ ունեցել, առավոտյան մարզասրահում եմ նշել իմ սիրելի մարզիչների հետ, որին հաջորդեց ընկերներիս անակնկալը՝ ծաղիկներ, շամպայն, իսկ երեկոն շարունակեցի ընկերուհիներիս հետ, նրանք ինձ տարան ուրախանալու»,-ասել է հոբելյարը եւ ավելացրել. «Ձեռքբերումներով տարի եմ ունեցել, էմոցիոնալ առումով, հուսամ, իմաստացել եմ: Վերջին տարիներին ընդհանրապես ոչինչ չեմ ծրագրում, ամեն բան ստացվում է հանպատրաստից»:
Օլյա Հակոբյանը
Օլյայի խոսքով, մեկ տարով մեծանալը տխրելու առիթ է, բայց ինքն այլ տարբերակ է գտել. «Փորձում եմ տխրելու փոխարեն ավելի կարեւոր բաներ մտածել եւ իրագործել դրանք, հաջորդ օրն արդեն անցնում է տխրությունս»:
Անդրադառնալով տղաների շնորհավորանքին՝ Օլյան ասել է. «Դրանք ամենալավ խոսքերն էին, որ լսել եմ: 3 օր սպասում էին՝ երբ է լինելու տարեդարձիս օրը, եւ երբ ասացի, սկսեցին անդադար երգել, համբուրել եւ ասել՝ «իմ մամա, իմ սիրուն մամա, շնորհավոր»:
Օլյա Հակոբյանի նշել է իր 31-ամյակը
Տոնական տորթի մոմերը փչելիս՝ Օլյան շնորհակալություն է հայտնել Աստծուն՝ իր ունեցածի համար, ապա առողջություն խնդրել իր եւ հարազատների համար:
BRAVO.am-ը շնորհավորում է Օլյային եւ երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: