«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի մեր մայրաքաղաքում կհյուրընկալի աշխարհահռչակ դերասանուհիներ Օռնելա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին: Այս մասին այսօր հայտնել է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Օռնելա Մուտին
«Ուզում եմ` քաղաքում իսկական տոն լինի: Կարծում եմ, մեր հայտնի հյուրերը միայն կխթանեն այս տոնը»,-նշել է Հարություն Խաչատրյանը` տեղեկացնելով, որ Երեւան կժամանի նաեւ ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն:
Նաստասյա Կինսկին
12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի կազմում են նաեւ Ռոման Բալայանը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբեր Գեդիկյանը եւ այլք:
BRAVO.am


×
5,778





