×


Օվսաննա Մինասյան«Հուսամ, էլ ոչինչ մեզ չի բաժանի»

Օվսաննա Մինասյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Ուրիշի հոգին» սերիալից, անակնկալ է պատրաստել սիրելիի տարեդարձի առթիվ` ցանկանալով այն մատուցել BRAVO.am-ի օգնությամբ: Նա ձայնագրել եւ ապագա ամուսնու համար կատարում է Անուշիկ Ալավերդյանի «Շնորհակալ եմ» երգը, որը ներկայացնում ենք ստորեւ.



Մեզ հետ զրույցում Օվսաննան ասել է, որ նշանածը միշտ ցանկացել է լսել իր կատարումները, եւ սա հիանալի առիթ էր.«Ուզում էի յուրահատուկ ձեւով շնորհավորել, քանի որ Միացյալ Նահանգներում է: Ինձ գրավել է Անուշիկի երգի վերնագիրն ու բառերը: Որոշել էի փոքրիկ տեսահոլովակ նկարահանել, բայց ժամանակի սղության պատճառով միայն լուսանկարներով հոլովակ կարողացա պատրաստել»:


Օվսաննա Մինասյանը` նշանածի հետ

Նրա խոսքով` շատ դժվար է սիրելիից հեռու լինելը.«Արդեն հինգ ամիս է` նշանված ենք: Ամենադժվարը կարոտն է, որը փորձում ենք մեղմել կապի բոլոր միջոցներով. ժամային տարբերության պատճառով կամ ես չեմ քնում, կամ էլ` նա:)»:

Շնորհավորելով սիրելիին` Օվսաննան հետեւյալն է ասել. «Նրան ամենալավ բաներն եմ ցանկանում: Ուզում եմ հնարավորինս շուտ իր կողքին լինել, որովհետեւ շատ եմ կարոտում: Շնորհակալ եմ, որ կա եւ հենց ինձ է ընտրել»:

Անդրադառնալով առաջիկա հարսանիքին` Օվսաննան նշել է, որ ինչ-ինչ պատճառներով իր ԱՄՆ մեկնելը հետաձգվում է.«Հուսամ, առաջիկայում կկարողանամ գնալ, ու էլ ոչինչ մեզ չի բաժանի: Հենց այնտեղ էլ տեղի կունենա մեր պսակադրությունը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW